«2024թ. հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով». Բաբկեն Թունյան

«2024թ. հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, որոնց վրա ոչինչ չպետք է պատկերված լինի»,- ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով ծխախոտը պետք է վաճառվի առողջության հետ կապված վատ նկարներով. «Որքան էլ ծխելը վնասակար լինի, ծխախոտային ինդուստրիան բիզնես է, որն օրենքով արգելված չէ։ Ի՞նչ ենք անելու․ օրենքը փոխելու ենք ու համապատասխանե՞նք ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին, ԵԱՏՄ-ին համոզելու ենք՝ փոխեն տեխկանոնակարգն ու դարձնեն մե՞րը, թե՞ գնալու ենք, խնդրենք, որ Հայաստանի համար այս նույն ռեժիմը պահպանվի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ