«Կիսով չափ որբացա, եթե իմանայիր, թե ինչքան եմ զգում կարիքդ». — Անի Քրիստի

Մահացել է երգչուհի Անի Քրիստիի տատիկը։ Նա Ֆեյսբուքում տատիկի հետ լուսանկար է հրապարակել ու հուզիչ գրառում կարել։

«Կիսով չափ որբացա: Եթե իմանայիր, թե ինչքան եմ զգում կարիքդ՝ չնայած այն բանին, որ հետդ խոսել եմ ժամեր առաջ: Ու հիմա… ու հիմա… դու էլ չկաս: Սա է կյանքի անարդար երևույթներից մեկը, որին ներել չեմ կարողանում:

Հանգչիր խաղաղությամբ, տատիկ ջան: Կյանքիս ամենալավ տարիներն անցկացրել եմ քեզ հետ ու դրանք էլ դու հետդ լուռ տարար դեպի հավերժություն»,- գրել է երգչուհին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ