Մինչև տարեվերջ 30 մանկապատանեկան մարզադպրոցի կտրամադրվի 29 տեսակի մարզագույք

Մինչև տարեվերջ Հայաստանի 30 մանկապատանեկան մարզադպրոցի և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների սեփականության իրավունքով կտրամադրվի 29 տեսակի մարզագույք: Պետական բյուջեից հատկացվել է 100 մլն դրամ: Հաստատվել է նաև մարզագույքերի բաշխման ցանկը, որը կազմվել է՝ հաշվի առնելով առաջնահերթությունները՝ կազմակերպություններում պարապողների թիվը, մարզական արդյունքները, աշխարհագրությունը:

Հարություն Եղոյան (ՀՀ ԿԳՄՍՆ մանկապատանեկան սպորտի բաժնի պետ) — ՀՀ բոլոր մանկապատանեկան մարզադպրոցներից և սպորտային հասարակական կազմակերպություններից ստացվում են հայտերը, պահանջարկները՝ ինչ գույք է անհրաժեշտ մարզադպրոցներին, մշակվում է այս ամեն ինչը:

Հանրապետությունում գործում է 174 մանկապատանեկան մարզադպրոց, մարզաձևերի ազգային ֆեդերացիա և մարզական այլ հասարակական կազմակերպություն, որոնցում առկա մարզական գույքը հնանում է, գույքի զգալի մասը արագամաշ է, որոշները՝ նույնիսկ մեկանգամյա օգտագործման, այդ պատճառով անհրաժեշտություն է առաջանում յուրաքանչյուր տարի ծրագիրը շարունակական իրականացնել:

2024-26 թվականների համար նախարարությունը ներկայացրել է 500 միլիոնի հայտ՝ յուրաքանչյուր տարվա համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ