Խոյ
Այսօր չարժե որևէ կարևոր բան ձեռնարկել` մեծ է հավանականությունն այն բանի, որ մանր թյուրիմածությունները կխառնեն ձեր պլանները, իրենց հետ կբերեն ֆինանսական կորուստներ, ինչպես նաև կդառնան տարաձայնությունների առիթ այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ ձեր հարաբերությունները դուք թակն եք գնահատում: Այսօր հատկապես ձեզ մտահոգում են առաջին հայացքից աննշան թվացող, սակայն շատ հաճախ հանդիպող տարաձայնությունները մտերիմների ու ազգականների հետ:
Ցուլ
Այսօր հնարավոր են տհաճություններ աշխատավայրում: Ղեկավարությանը հայտնի է դառնում ձեր սխալների ու վրիպումների մասին, ձեր հասցեին բավական շատ է լսվում քննադատություն, սակայն անգամ այդ ամենով գործը չի ավարտվում: Եթե դուք այսօր առավելագույն ջանքեր չգործադրեք ամեն ինչ ուղղելու ու շտկելու համար, ապա լուրջ ֆինանսական և պրոֆսիոնալ խնդիրներն իրենց երկար սպասեցնել չեն տա:
Երկվորյակ
Շտապեք ավարտին հասցնել նախկինում սկսած և կիսատ թողած գործերը: Եթե դուք այժմ դրանցում եզրափակիչ կետ չդնեք, ապա հետագայում դրանք երկար ժամանակ կմնան «կախված» վիճակում, ինչը բարդություններ կստեղծի առաջին հերթին ձեզ համար: Մի շտապեք գործարքներ կնքել, մի ստորագրեք ոչ մի փաստաթուղթ, մինչև որ դրանք մանրամասն չուսումնասիրեք:
Խեցգետին
Այսօր դուք ստիպված եք լինելու ձեզ վրա վերցնել պատասխանատվություն`այնպիսի մարդկանց փոխարեն, ովքեր ունակ չեն անգամ ամենատարրական որոշումներն ինքնուրույն կայացնելու: Հարկադրված չպլանավորած ծախսերը բավական զգալի կլինեն, սակայն այդ փողերը շուտով կվերադառնան ձեզ: Չարժե ռոմանտիկ հարաբերությունների զարգացման առումով հապճեպ որոշումներ կայացնել։
Առյուծ
Բարենպաստ օր է նոր ձեռնարկումների համար, առաջին հերթին` պատվախնդիր պրոֆեսիոնալ մտահղացումներն իրականացնելու: Նշանի առավել նպատակամղված ներկայացուցիչների համար հնարավորություն կընձեռնվի բարձրանալ ծառայողական աստիճաններով: Կեսօրը կլինի բավական լարված, այդ թվում և` ֆինանսական առումով: Այնպես որ օրվա այդ ժամանակահատվածում մի կայացրեք հապճեպ որոշումներ, որքան էլ որ շրջապատի մարդիկ փորձեն ձեզ շտապեցնել:
Կույս
Այսօր ձեզ պետք կգան համարձակությունն ու վճռականությունը` որքան ավելի վառ դրսևորվեն ձեր այդ որակները, այնքան ավելի լավ կդասավորվի ձեր օրը: Հնարավոր են անսովոր հրապուրիչ արկածներ, բազմաթիվ Առյուծներ կհայտնվեն ամենատարբեր արկածախնդրությոնների մեջ և դրանից մեծ հաճույք կստանան: Հնարավոր է, որ արժեքավոր տեղեկություններ ստանաք: Հիշեք, որ այսօր դուք հեշտությամբ եք սիրահարվում, արագ կորցնում գլուխը, սակայն նոր հրապույրը շատ արագ կմոռացվի:
Օրվա առաջին կեսը կանցնի բավական բեղմնավոր, դուք հնարավորություն կստանաք հպարտանալ ինքներդ ձեզանով: Օրվա այդ մասը կապված է ոչ միայն պրոֆեսիոնալ ձեռքբերումների հետ, այլև ձեզ համար մեծ կարևորություն ներկայացնող հարաբերություններում դրական փոփոխւթյունների: Գովելի է ցանկացած նախաձեռնողականության դրսևորումը: Օրվա երկրորդ կեսին ձեր ինքնազգացողությունը կվատանա, և ցանկալի չէ այդ ժամանակահատվածում ուղևորվել երկար ճանապարհոդությունների` ղեկին նստած:
Կարիճ
Այսօր ձգտեք սառնասրտություն պահպանել ինչ էլ որ տեղի ունենա, իսկ եթե այդ հարցում խնդիրներ ծագեն, ապա հետևեք այն բանին, որ շրջապատի մարդիկ չկարողանան նկատել, թե իրականում ինչ էմոցիաներ են ձեզ պարուրել: Նշանի որոշ ներկայացուցիչներ բավական լրջարեն մտահոգված են իրենց ֆինանսական վիճակով` այսօր անվերջ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե նրանք շատ շուտով կմնան առանց գրոշի:
Աղեղնավոր
Այսօր ով ասես փորձում է խառնվել ձեզ գործերին: Ձեզ անվերջ խորհուրդներ են տալիս և’ նրանք, ում դուք դիմում եք նման խնդրանքով, և թե նրանք, ում հետ դուք կնախընտրեիք որքան հնարավոր հեռու մնալ: Հանգստություն և անդորր պահպանելը շատ դժվար կլինի ողջ օրվա ընթացքում: Կեսօրին էմոցիոնալ պայթյուն տեղի ունենալու հավանականությունն առավելագույնն է:
Այծեղջյուր
Մի սպասեք նվերների։ Ընդ որում, արդյունքների կարող եք հասնել միայն ինքնուրույն արված նախաձեռնությունների շնորհիվ: Այսօր բավական մեծ է մտերիմ մարդկանց հետ ամեն տեսակ տարաձայնություններ ունենալու հավանականությունը: Մտերիմներին անվերջ թվում է, որ դուք չափազանց թեթևամիտ և անլուրջ եք և ձեր ոչ մի գործողությունում չեք մտածում հետևանքների մասին:
Ջրհոս
Որքան էլ որ ձեզ տհաճ է, սակայն ձեր բանականությունը ձեզ հուշում է, որ այն անհնար է չիրականացնելը: Չարժե աշխատավայրում քննարկել իրավիճակը գործընկերների հետ` չափից ավելի բացբերանությունը այսօր կարող է ձեզ մեծ վնասներ պատճառել: Նվազագույնի հասցրեք ամեն տեսակի շփումներ: Երեկոյան ամենից ճիշտ կլինի ընթերցանությամբ զբաղվելը:
Ձկներ
Պրոֆեսիոնալ ոլորտում հնարավոր են զգալի փոփոխություններ, նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար օրը առավելապես կապված կլինի մեծ հեռանկար խոստացող գործնական առաջարկների հետ, որոնք կստիպեն վերանայել իրենց նպատակներն ու կարիերայի հետ կապված հեռանկարները: Այսօր շանսը բաց մի թողեք ինքներդ ձեզ ուրախացնելու մի ինչ-որ նոր ու հետաքրքիր բանով: