Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում․ 7 վիրավորներից 3-ը երեխաներ են

Հունիսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 30 կմ հատվածում, Արշալույս գյուղի վարչական տարածքում, բախվել են 2 Mercedes-ներ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որից 3-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց։ Մեկը հայտնվել է բաժանարար գոտու գազոնում, մյուսն էլ դաշտում։

Օպերատիվ է գործել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նրանք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից երեխաները ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Ոստկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Mersedes մակնիշի 36 СV 577 համարանիշի վարորդը եղել է ոչ սթափ:​ Դեպքի վայր ժամանած մի երիտասարդ փորձել է ճանապարհային ոստիկաններին համոզել, որ վարորդն ինքն է եղել, բայց արդյունք չի տվել ու տեղում իսկական վարորդը խոստովանել է, որ ով փորձել է ներկայանալ որպես վարորդ, նա չէ, և նա իր որդին է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ