Տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես է 5-ամյա աղջիկը մտել սքանավորման սարքի մեջ

Չինաստանում փոքրիկ՝  5-ամյա աղջնակը, քանի դեռ ծնողները և հսկիչները շեղվել էին, մտել է կայարանում իրերի սքանավորման սարքի մեջ։ Դեպքը  նկարահանվել է և հրապարակվել South China Morning Post-ի կողմից։

Ինչպես հայտնում են, կայարանի մուտքի մոտ հերթ էր գոյացել։ 5-ամյա աղջիկը չի ցանկացել այլևս սպասել և մտել է սքանավորման  սարքի մեջ։ Շրջակա մարդիկ չեն փորձել կանգնեցնել աղջկան։

5-ամյա աղջնակը խիստ զարմացրեց ոչ միայն ծնողներին, այլ նաև անվտանգության աշխատակիցներին, ովքեր իրենց էկրաններին, որոնք սովորաբար ուղևորների ուղեբեռի պարունակությունն են ցուցադրում, տեսան երեխային։

Նշվում է, որ  5-ամյա երեխան չի տուժել, իսկ ճառագայթման չափաբաժինը առողջության համար անվտանգ են համարել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ