Ասես չար կատակ լիներ, այդ մսաղացը տեղի ունեցավ 20 վայրկյանում. ո՞վ է շնաձկան հարձակումից զոհված ՌԴ քաղաքացին (տեսանյութ)

Զբոսաշրջության ոլորտում РИА Новости-ի աղբյուրը հայտնել է, որ Եգիպտոսի Հուրգադա քաղաքում շնաձկան հարձակման հետևանքով մահացած ռուս տղամարդը ռելոկանտ է եղել։

«Հուրգադայում շնաձկների հարձակման հետևանքով ոչ թե զբոսաշրջիկ է մահացել, այլ ռելոկանտ», — ասել են գործակալությանը:

Ավելի վաղ Հուրգադայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը հայտնել էր, որ Եգիպտոսում շնաձկան հարձակման հետեւանքով զբոսաշրջիկ է մահացել։ Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի՝ հունիսի 8-ին, «Dream Beach» հյուրանոցի լողափում։ Դատելով սոցցանցերում հրապարակված տեսանյութից՝ ամեն ինչ տեղի է ունեցել ափամերձ գոտում և տասնյակ ականատեսների աչքի առաջ։

Մահացածի անունը Վլադիմիր Պոպով էր, նա 23 տարեկան էր։timthumb.jpg (17 KB)

Նա նախկինում ապրել է Արխանգելսկի մարզում, իսկ մի քանի ամիս առաջ հոր հետ տեղափոխվել է Հուրգադա։ Այնտեղ նրանք բնակարան են գնել British Resort բնակելի համալիրում։ Հարևանի խոսքով՝ Վլադիմիրը մահացել է հոր աչքի առաջ։ Գիշատչի հարձակման ժամանակ նա օգնության է կանչել նրան։

«Այդ ամենը տեղի ունեցավ վայրկյանների ընթացքում: Դա ասես չար կատակ լիներ: Ինչպե՞ս օգնեի նրան: Այս մսաղացը տեղի ունեցավ 20 վայրկյանում, նրան պարզապես քարշ տվեցին ջրի տակ»,- պատմել է Վլադիմիրի հայրը՝ Յուրի Պոպովը:

Նա հավելել է, որ որդու մասունքներ կդիակիզի և կտեղափոխի Ռուսաստան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ