«Հուսով եմ՝ հաջորդ նիստին, որը տեղի կունենա Հայաստանում, ներկա կլինի նաև Ադրբեջանի պատվիրակությունը». Մանիլով

ԱՊՀ երկրների հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության նախագահ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Մանիլովը կարևոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին աջակցելը:

ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում Մանիլովը ասել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին պետք է աջակցել»:

Նա ողջունել է Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստին, որը տեղի է ունեցել հունիսի 8-ին Բաքվում:

«Հուսով եմ, որ հաջորդ նիստին, որը տեղի կունենա Հայաստանում, ներկա կլինի նաև Ադրբեջանի պատվիրակությունը»,- ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ