«Մի անգամ ոտքով եմ զարկել, մի անգամ էլ՝ բոքսով դոշին, «խլեշ» քֆուրներ եմ տվել իրան․․․»․ տուժող ճանաչված արագածավանցի երիտասարդը «ինքնախոստովանական» հարցազրույց է տվել․ տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ձերբակալվել է Թալինի համայնքային կոմունալ ծառայության ՀՈԱԿ-ի Արագածավան, Արտենի, Գետափ, Լուսակն բնակավայրերի կոմունալ ծառայությունների պատասխանատու Սուրեն Թորոսյանը։

Համաձայն քննչական կոմիտեի հաղորդագրության՝ 2023թ հունիսի 7-ին Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը՝ 19։00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման
կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ Ս․ Թ․-ն գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։

2023թ. հունիսի 8-ին՝ ժամը 00։15-ին, Ս․ Թ․-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին:

Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին։ Սակայն Արագածավանում համայնքային պաշտոնյա Սուրեն Թորոսյանի հետ միջադեպի մասնակից 24-ամյա բնակիչը News.am-ի հետ տեսահարցազրույցում, կարելի է ասել, ինքնախոստովանական ցուցմունք է տվել այն մասին, թե ինչպես է հայհոյել և հարվածել Թորոսյանին, սակայն մինչ այս պահը չունենք տեղեկություն, թե Քննչական կոմիետեն, որը սույն երիտասարդին ճանաչել է որպես տուժող, վերջինիս արարքին որակում տվե՞լ է, թե՝ ոչ։

Նա լրագրողին պատմել է, որ կանգնած է եղել, երբ Թորոսյանն ավտոմեքենայով մոտեցել է իրեն և ասել է, որ նստի իր մեքենան, վերջինս հրաժարվել է նստել Թորոսյանի ավտոմեքենան և հայհոյանք հնչեցնելով ասել է․ «Ասեցի դու պասպոռտով ․․․(հայհոյանք), ես չունիմ քո ավտոն նստելու:

Խնդիրը ծագել է 6 ամիս առաջ, ինքը «աբիժնիկ» է մնացել ինձնից, որ ես իրեն զարկել եմ: Մի անգամ ոտքով եմ զարկել, մի անգամ էլ բոքսով դոշին: Խնդիրը ջուրն է եղել, որ գլխավոր տեղից ջուր է փակել մեզ վրա: Ես որ իրեն 6 ամիս առաջ զարկել եմ, աբիժնիկ է մնացել: Իջավ եկավ, քարը վերցրեց, որ զարկեր, չկարեցավ։ Ասեցին՝ քարը գցի ձեռիցդ: Քարը քցեց, ես առաջացա դեպի իրեն, ինքը փախնում էր: Ես «խլեշ» քֆուրներ եմ տվել իրան ու դրա պատասխանները կտամ»,- նշեց 24-ամյա երիտասարդը, որին ի դեպ, ընդդիմադիր ԶԼՄ-ները ներկայացնում էին որպես անչափահաս։

Վերջինս նաև ասաց, միջադեպից հետո եղբոր հետ գնացել են, որպեսզի «բռնեն» Թորոսյանին, բայց չի հաջողվել։

«Գնացինք իրանց մայլա, հելնում էինք վերև, վստրեչով հելավ դեմներս, ասինք՝ արի իջնենք ցած, գյուղից դուրս հելնենք իրար հետ խորաթա էնենք, ինքը ֆռաց գնաց տուն ու տնից դուրս չէր գալում, զանգեց միլիցեքին։ Ոչ թե ես եմ միլիցեքին զանգել, այլ իրանք են զանգել։ Եկել են միլիցեքը Արագած, ու էդ թեման բացվել ա։ Ասել են՝ ի՞նչ է խնդիրը, ո՞նց ու ասել ենք ինչը ոնց ա եղել։ Ու էս հարցին մի լուծում պտի տան, ու ինքը պտի Արագած չապրի։ Ինքը շատ դիշովկա գյադա է, ինքը գործ տվող գյադա է»,- ասաց երիտասարդը։

Մանրամասները՝ news.am-ի տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ