Հաջիզադե. «Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամկետը կհայտնի ընդունող կողմը»

Անդրադառնալով Վաշինգտոնում հունիսի 12-ին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպման հետաձգման հարցին, Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է, որ հիմա քննարկվում է նոր ժամկետը:

«Մենք հուսով ենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս»,- ասել է խոսնակը:

Նրա փոխանցմամբ, նոր ժամկետի մասին տեղեկությունը կհրապարակի հանդիպումը կազմակերպող կողմը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ