Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը՝ ծառայության վայրն ինքնակամ լքելու և ԱՄՆ մեկնելու համար

Հունիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը:

Տնօրինության համար հիմք է ծառայել Տեր Ադամ քահանայի՝ Իրաքի հայոց թեմում ծառայության վայրն ինքնակամ լքելը և ԱՄՆ մեկնելը։

Կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքին՝ Դավիթ Մովսեսյան ավազանի անունով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ