Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ատոմային էլեկտրակայանների կառուցման ֆինանսական հարցերը. ՌԴ վարչապետ

Ռուսաստանը պատրաստ է Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի հետ քննարկել նրանց տարածքներում ատոմային էլեկտրակայանների կառուցման ֆինանսական հարցերը, ինչպես նաև բլոկների հզորության հետ կապված պարամետրերը:

«Եվրասիան իմ տունն է» ցուցահանդեսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Միշուստինն առաջարկել է հրավիրել հայ գործընկերներին և քննարկել գնային քաղաքականությունը։

«Այսօրվա դրությամբ պետք է քննարկել գնային քաղաքականությունը։ Մենք պատրաստ ենք քննարկել։ Նույնը՝ Ղազախստանի գործընկերների հետ, մենք պատրաստ ենք»,- նշել է ՌԴ վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ