Հրամայական է Ստեփանակերտ-Բաքու քննարկումների համար միջազգային մեխանիզմի ներդրումն ու արցախահայության անվտանգության և իրավունքների հասցեագրումը:
Այս մասին ԵԱՀԿ մշտական խորհրդի հունիսի 6-ի հատուկ նիստում հայտարարել է ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր համաձայնագրի կամ խաղաղության պայմանագրի հարցում Երևանը մի քանի հիմնարար առաջարկներ է ներկայացրել Բաքվին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտի ձևավորման վերաբերյալ:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելուց առաջ կարևոր է, որ խաղաղության միջազգային երաշխավորներ լինեն, հակառակ դեպքում պայմանագրի ստորագրումից ժամեր անց էլ կարող է պատերազմ սկսվել։