ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացին ստացել է չվճարված ամիսների նպաստը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ քաղաքացին ստացել է 2 ամսվա չվճարված նպաստը: Այս մասին տեղեկացրել է ՄԻՊ գրասենյակը:

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու հարցում։

Դիմումատուի տեղեկացմամբ՝ ինքն ու անչափահաս զավակներից մեկն ունեն հաշմանդամություն, ընտանիքը բաղկացած է հինգ անձից և հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, ստանում են ընտանեկան նպաստ։ Նրա պնդմամբ՝ այլ բնակարան տեղափոխվելու և հաշվառման հասցեն փոխելու հիմքով դադարեցված է եղել նպաստ ստանալու իրավունքը։

Բարձրացված հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով ՄԻՊ-ի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը կապ է հաստատել պետական իարավասու մարմնի ներկայացուցչի հետ։

Ստացված պարզաբանման համաձայն, նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելուց հետո հաջորդ ամսվա ընթացքում ընտանիքին կվճարվի նախորդ 2 ամիսների չվճարված նպաստը։

Ավելի ուշ քաղաքացին պաշտպանին տեղեկացրել է, որ խնդիրը լուծվել է, և ինքը ստացել է նախորդ ամիսների չվճարված գումարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ