ԱՄՆ դեսպանն այցելել է Տեղ համայնք, ականատես եղել սահմանին տիրող լարված իրավիճակին

Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և բնակիչների հետ, որոնք ներկայացրել են անվտանգային միջավայրին վերաբերող իրենց համատարած մտահոգությունները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

Դեսպանը նաև այցելել է Տեղ համայնք, որտեղ անմիջականորեն ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին։

«Յուրաքանչյուրն արժանի է ապահովության և անվտանգության, որն իր հետ կբերի տևական և արդարացի խաղաղությունը»,- նշել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ