Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման հարցը կարող է քննարկվել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում: Այն անցկացվելու է հունիսի 19-23-ը Ստրասբուրգում:
Այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ի մամուլի ծառայությունը:
Համատեղ հրատապ քննարկում է լինելու նաև Ուկրաինայում պատերազմի քաղաքական հետևանքների և Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների մասնակցության վերաբերյալ: