Թալինում ձերբակալված գործարարի աջակիցներն ու ընդդիմությունը չեն մարսում համայնքապետի կողմից կաշառքից հրաժարավելն ու իրավապահներին դիմելը. նոր սադրանք են կազմակերպել

Շաբաթներ առաջ Թալինի համայնքապետարանի աշխատակցի հաղորդման հիման վրա իրավապահ մարմինները կատարեցին հատուկ օպերացիա և գաղտնի տեսանկարահանման միջոցով հենց կաշառք տալու փորձի ժամանակ ձերբակալեցին թալինցի գործարար Ամիրխանյան Էդիկին՝ «Պեռլիտ» ընկերության տնօրենին, որը փորձում էր կաշառքով ավազի հանքի թույլտվություն ստանալ։ Ամիրխանյանը, իհարկե, միանգամից ընդունել է մեղքը և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սակայն, ինչպես և սպասելի էր, համայնքապետի ու նրա թիմակիցների կողմից կաշառքից հրաժարվելը բացի շոկից, նաև բավականին բացասական զգացմունքներ է առաջացրել թե գործարարի շրջապատի, թե ամեն տեղի ընդդիմադիր հայացքներով մյուս «ունևորների» մոտ։ Վերջիններս սովոր են եղել կյանքում ծագած բոլոր հարցերը լուծել փողով, և ահա նախկինում միշտ աշխատած այս փառապանծ սխեման ջարդվում է։

Նրանք էլ որոշել են վրեժխնդիր լինել իրենց սրբություն «փողին» բանի տեղ չդնող համայնքապետից։ Եվ ահա օրեր առաջ Թալինի համայնքապետի մոտ ընդունելության է գալիս Թալինի շրջանում բնակվող ու հոգեկան խնդիրներ ունեցող (հատուկ հաստատությունում հաշվառված) քաղաքացի և հայտնում, որ պատրաստվում է սպանել համայնքապետարանի աշխատակից Սուրեն Թորոսյանին, որը հենց մասնակից է եղել կաշառք առաջարկողին ձերբակալելու գործում և աջակցել է օրենքի հաստատմանը։ Համայնքապետ Սափեյանը դուրս է հրավիրում քաղաքացուն և անմիջապես կապվում ոստիկանության հետ։ Ոստիկանությունից էլ քաղաքացուն հրավիրում են բաժին և բացատրական աշխատանք տանում։ Պետք է նշել, որ անգամ ոստիկանության բաժանմունքում նա պնդում է, որ պիտի սպանի Թորոսյանին։ Եվ ահա անհավասարակշիռ քաղաքացին գտնում է հարմար պահը և հարձակցում Թորոսյան Սուրենի վրա, վերջինս դիմում է անհրաժեշտ ինքնապաշտպանության ու ձախողում սադրանքը։

Արդյունքում չհասնելով ուզածին՝ տեղի «փողի» աղանդը անցնում է ցույցերի ու պատվիրված հոդվածների, որտեղ անհավասարակշիռ չափահաս քաղաքացին ներկայացվում է որպես «խեղճ անչափահաս», իսկ կաշառատուին օրենքի դաշտ բերած աշխատակիցը՝ հրեշ։

Մեզ հետ զրույցում թալինցիները նշեցին, որ լավ ճանաչում են, թե փողոց դուրս եկածներին և թե համայնքապետ Սափեյանին ու Սուրեն Թորոսյանին ու իրենց վերաբերմունքը արդեն իսկ արտահայտել են ընտրությունների ժամանակ՝ հեռու ուղարկելով փողից կուրացածներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ