Դպրոցում շոկի մեջ են․ երեկ մահացած Լուսինեն դպրոցի լավագույն աշակերտներից էր. լուսանկարներ

Լուսինեն մեր դպրոցում էր սովորում, 5-րդ դասարանն ավարտեց, լավ էր սովորում, շատ պարտաճանաչ էր։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Դեբեդի միջնակարգ դպրոցի տնօրեն Զավեն Խաչատրյանը՝ խոսելով երեկ իրենց գյուղում դժբախտ պատահարից մահացած 11-ամյա Լուսինեի մասին։
Հիշեցնենք՝ երեկ Դեբեդի գյուղապետարանի մոտ՝ խաղահրապարակում, հայտնաբերվել է 11-ամյա աղջնակի դի, ըստ նախնական տեղեկության երեխան հոսանքահարվել է։

Տնօրենը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ դպրոցում շոկի մեջ են, չեն հավատում տեղի ունեցածին։ «Անցած տարի 4-րդ դասարանը ավարտեց՝ դասարանում ամենաբարձր գնահատականներով, շատ-շատ համեստ աղջիկ էր»։ Խաչատրյանը նշեց, որ ընտանիքը այդքան էլ բարվոք չի ապրում.


«Ընտանիքում մեծանում էր ութ երեխա, սոցիալապես այդքան էլ լավ վիճակում չեն։ Արցախից են եկել, «Հայաստանի մանուկներ» բարեգործական կազմակերպությունը իրենց բնակարան էր տրամադրել այստեղ, ապրում էին, բայց այնքան էլ լավ վիճակում չեն, այդքան շատ երեխաներ ունեն։ Ճիշտ է, իրենց հայրը աշխատում է այստեղ-այնտեղ, բայց 7-8 երեխա ունեցողը արդեն իսկ պարզ է՝ ինչ վիճակում կլինի»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Դեբեդ գյուղի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը փոխանցել էր, որ Դեբեդում մահացած 11-ամյա աղջնակը Արցախից տեղահանված ընտանիքի 8 երեխաներից մեկն էր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ