Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Թուրքիայում հայտնի քաղաքական մեկնաբան, նախագահ Օզալի խորհրդական Ջենգիզ Չանդարը հիշում է.
<<1991թ. Օզալն ինձ ուղարկեց Բաքու մի առաջարկությամբ, որով փորձում էր Ղարաբաղի հարցում ճշտել Մութալիբովի ճկունությունը: Այդ առաջարկության էությունը տարածքների փոխանակումն էր: Պատերազմը նոր էր սկսվել: Ըստ այդ առաջարկության` Ադրբեջանը Հայաստանին զիջում է Լաչինը և Ղարաբաղի մի մասը, իսկ Ղարաբաղի մյուս մասը Շուշիով, ինչպես նաև Մեղրին տրվում է Ադրբեջանին: Մութալիբովն ասաց, որ չի կարող ընդունել այդ առաջարկությունը: Ես մտածեցի, թե նա հաշվի է առնում Իրանի գործոնը: Մութալիբովի բացատրությունն այլ էր: Նա ասաց, որ Զանգեզուրը եղել է ադրբեջանական հող, և Ստալինն է տվել հայերին: Ինչո՞ւ մենք պետք է ադրբեջանական Լաչինը փոխանակենք ադրբեջանական Զանգեզուրի հետ>>։
Տարածքների փոխանակման կամ դրանից ածանցյալ առաջարկները թեև անընդունելի են եղել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի համար, սակայն դրանք քննարկվել են բանակցությունների տարբեր փուլերում: Ադրբեջանը ձգտում էր ցամաքային անմիջական կապ հաստատել Նախիջևանի հետ, սակայն դրա դիմաց, ակնհայտորեն, պատրաստ չէր զիջումների գնալ ԼՂ և Լաչինի հարցերում: Մյուս կողմից, Երևանը ձգտում էր տեսնել ԼՂ-ը և Լաչինի միջանցքը Հայաստանի կազմում, սակայն անվտանգության և այլ պատճառներով պատրաստ չէր զրկվել Իրանի հետ ընդհանուր սահմանից:
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև սկսված բանակցությունները շարունակվեցին այլ քաղաքներում: 1999թ. սեպտեմբերին Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպումը կայացավ Սադարակում՝ Հայաստան-Նախիջևան սահմանագլխին:
Բայց Հայր Ալիեւն անգամ տարածքների փոխանակման դիմաց ԼՂԻՄ-ին որեւէ միջանկյալ կարգավիճակ տալու թույլ մտայնություն անգամ չուներ …
Բանակցել են …առավելագույնս <<պրոդուկտիվ>>… երբեք Թուրքիա չեն գնացել… թուրքերի ձեռքը սեղմած չկան …
Թուրքերի դեմքին <<խնդացած>> չկան… Թուրքերին երբեք ոչինչ չեն զիջել(համա զիջել են մաքսիմալը,ընդունող չի եղել)… դե ոչինչ…ռուսներն էլ հո ինչ կար- չկար սիրահոժար ընդունում էին…
Թուրքառսահպատակ խեռոս խրենով….
Ու սրա ներքինիները խոսում են ազգային արժանապատվության,Արցախի ու Հայաստանի շահերի սպասարկման ու ոչմիթիզականության մասին…
Իմիտացիայա, ստեղծում են … կարեւորը վարձակալը փողից չի նեղվում …
…. Ճշտի համար աքսոր չկա ….
Ձախ նկար`Քոչարյան -Դեմիրել, Ստամբուլ
Աջ նկար `Քոչարյան — Հեյդար Ալիեւ ,Սադարակ
(1999 թվական)
<<Նախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշիի և Լաչինի շրջանները փոխանցվում են Հայաստանին, Մեղրիի շրջանը 1988թ. սահմաններով փոխանցվում է Ադրբեջանին: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության և ներկայումս Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Ղուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի շրջաններում բնակվող հայերի անվտանգ և կամավոր տեղափոխումը Հայաստանի տարածք։Հայաստանում այս դավադրությունը խափանվեց երկու մարդու շնորհիվ: Դա Կարեն Դեմիրճյանն էր և Վազգեն Սարգսյանը, որոնք խափանեցին այդ ծրագիրը, և դրա գինը նրանց կյանքն էր>>….
Լեւոն Տեր-Պետրոսյան 2008 թ.,Երեւան