«44-օրյա պատերազմի ընթացքում ՆԳ նախարարության շատ ծառայակիցներ ստացել են վիրավորումներ, և շատերի մոտ, գուցե՝ բոլորի, զինվորական գրքույկի մեջ չկա պատերազմի մասնակցի համապատասխան գրառումը»:
Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին։
Քոչարյանը խնդրեց համագործակցել Պաշտպանության նախարարության հետ և փորձել լուծել խնդիրը:
«Դրանից կախված են այս մարդկանց որոշակի արտոնություններից օգտվելու հնարավորությունները։ Այդ մարդիկ ԶՈՒ-ին հավասար ծառայություն են անցել 44-օրյա պատերազմի ժամանակ, տվել են զոհեր, վիրավորներ: Մեր ոստիկանական ուժերը այդ ամենի մեջ ունեն իրենց ներկայացվածությունը, որը արձանագրված չէ, խնդրում եմ այդ հարցերը լուծեք»,- ասաց Քոչարյանը: