«Աշխատում ենք Երևանում մեր առաջին դեսպանությունը բացելու ուղղությամբ». Կանադայի ԱԳ նախարարը ընդունել է Արամ Ա Կաթողիկոսին

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին անդրադարձել է Մեծի տանն Կիլիկիո առաջնորդ Արամ Առաջինի Կանադա կատարած այցին:

Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում։

«Բարի գալուստ Կանադա, Վեհափառ Հայրապետ Արամ Առաջին: Հայկական սփյուռքի առանցքային առաջնորդ, մենք վճռական ենք Ձեզ հետ միասին աշխատել Հայաստանում և նրա շուրջ կայունություն ապահովելու, ինչպես նաև առաջիկայում Երևանում մեր առաջին դեսպանությունը բացելու ուղղությամբ»,- գրել է Ջոլին։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Արամ Ա-ն և Կանադայի վարչապետը հանդիպում են ունեցել: Նրանք քննարկել են Հայոց ցեղասպանությանն ու Արցախին վերաբերող հարցեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ