Տան հայելիով վնասել է պարանոցը․ զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է

Երեկ՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

ժամը 23։00-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Օրբելի փողոցի շենքերից մեկից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 21-ամյա Լևոն Ս․-ն է, որը, կարճ ժամանակ անց վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։

Ըստ սկզբնաղբյուրի՝ մահացածը զինծառայող էր։ Նա իրենց տան ննջասենյակում գտնվող հայելին կոտրել է և դրանով պարանոցի հատվածում ինքնավնասում կատարել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ