Վերջին օրերի սելավներն ու քամու ուղեկցությամբ կարկուտը մեծ վնաս են հասցրել Արցախի Ասկերանի և Մարտակերտի շրջանների գյուղատնտեսությանը:
Կարեն Աղաջանյան (Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ) — Հեղեղվել են որոշ տարածքներ, ջրատարվել են փաստորեն, և առաջացել են լճացումներ ու վնասել ցանքսերը, որոնք ապահովված էին և կաթիլային համակարգով, տուժել են կաթիլային համակարգերը, ինչպես նաև որոշ տեղերում փլուզվել են ջերմատներ, խոշոր ջերմատները՝ մետական կոնստրուկցիաներով պատրաստված, պարզապես քամու պոռթկումը փլուզել է:
Նաիրի Գաբրիելյանին պատկանող դաշտում համեմատաբար բարվոք վիճակում են կանաչու ցանքսերը, հիմնականում վնասվել են ձմերուկը, պղպեղն ու լոլիկը:
https://www.youtube.com/watch?v=fz93Sh51Kk