ՎԵՐՋԻՆ 2 ՇԱԲԱԹՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԻՋԱԴԵՊԵՐ ՉԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ. ՂՈՒԿԱՍՅԱՆ
Սյունիքի մարզի որոշ հատվածներում ադրբեջանական զինված ուժերը հետ են քաշվել առաջ եկած դիրքերից: Ազգային ժողովում հայտնեց մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Նրա խոսքով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, այժմ ամրաշինական և ինժեներական աշխատանքներ են ընթանում:
Ռոբերտ Ղուկասյան (Սյունիքի մարզպետ) — Ադրբեջանը պետք է հետ գնա մեր սուվերեն տարածքից, դա միանշանակ դիրքորոշում է:
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Տեղ գյուղի որոշ բնակիչներ չեն կարողանում զբաղվել գյուղատնտեսական աշխատանքով: Պետությունը խնդրին ժամանակավոր լուծում կտա: