ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ծրագրում են այս ամիս ստորագրել ծառայությունների առևտրի մասին համաձայնագիր, այսօր՝ հունիսի 6-ին, Ռուս-տաջիկական (Սլավոնական) համալսարանում ելույթի ժամանակ ասել է Դուշանբեում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մի քանի օրից, ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստում նախատեսվում է ստորագրել ծառայությունների առևտրի մասին համաձայնագիր, որի վրա աշխատանքներն արդեն երկար ժամանակ ընթանում են։ Դա էլ ավելի կխթանի Համագործակցության երկրների առևտրի ազատականացումը»,- ասել է նա։
Լավրովը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ինտեգրման գործընթացները շարունակում են խորանալ։