Ռուսաստանի մի շարք շրջաններում սիդրից թունավորման պատճառով մահվան նոր դեպքեր են արձանագրվել

Ուդմուրտիայում սիդրից թունավորման հետևանքով մահացել է մեկ պատանի, իսկ մեկ կին դեռ գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հայտնել է շրջանի կառավարության փոխնախագահ Էլվիրա Պինչուկը:

Ըստ պաշտոնյայի՝ լաբորատոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկուսն էլ թունավորվել են մեթանոլով:

Իսկ Սամարայում սիդրով թունավորվածներից մահացածների թիվը հասել է 7-ի, ևս 13 մարդ գտնվում է հիվանդանոցներում: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել են մարզային առողջապահության նախարարությունից:

Նիժեգորոդսկի մարզում «Միստր Սիդր» ըմպելիքն օգտագործելու պատճառով 6 մարդ է թունավորվել, որոնցից 2-ը մահացել են:

Պենզայի մարզում էլ 3 մարդ է թունավորվել, այդ թվում՝ 2 դեռահաս: Նրանք հոսպիտալացված են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, մահվան ամենաշատ դեպքերն արձանագրվել են ՌԴ Ուլյանովսկի մարզում: Թունավորվածների թիվը 51 է, որոնցից 18-ը մահացել է:

Փորձաքննության արդյունքներով թունավորում առաջացրած ալկոհոլային խմիչքում հայտնաբերվել են կյանքի համար վտանգավոր մեթանոլ և էթիլբութիրատ:

Ըստ քննիչների՝ թունավորվածները խմել են Սամարայի մարզում արտադրված «Միստր Սիդր» թեթև ալկոհոլային ըմպելիքը։ Ըմպելիքն արտադրող ձեռնարկատերը բերման է ենթարկվել։ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել անորակ ծառայություններ մատուցելու առնչությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ