«Ես չգիտեմ, թե ով ինչ է ասում, բայց Սյունիքը եղել է, կա և կլինի հայկական, մեր հայրենիքի անբաժան մասն է». Ռոբերտ Ղուկասյան

Սյունիքի մարզպետը դրական է գնահատում մարզում թե՛ Իրանի հյուպատոսության առկայությունը, թե՛ նաև Ռուսաստանի, որն առաջիկայում պատրաստում է բացել։

Այս մասին նա այսօր ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Անվտանգային առումով շատ մեծ ազդեցություն կա հյուպատոսությունների ներկայությամբ։ Ես հույս ունեմ, որ սա վերջին հյուպատոսությունը չի լինի»,- նշեց նա։

Հարցին, թե մտավախություններ կա՞ն, որ Ռուսաստանը փորձում է Սյունիքը դարձնել ռուս-թուրքական և այդ նպատակով է բացում իր հյուպատոսությունը, որպեսզի վերահսկի «Զանգեզուրի միջանցք»-ը, մարզպետը նկատեց․ «Ես չգիտեմ, թե ով ինչ է ասում, բայց Սյունիքը եղել է, կա և կլինի հայկական, դա մեր հայրենիքի անբաժան մասն է, այդպես պետք է մտածի ցանկացած հայ։ Ով և ինչ պլաններ ունի Սյունիքի հետ կապված, դա իրենց խնդիրն է, այդ պլանները մինչև այս պահը չեն աշխատել, շատ լավ է, որ չեն աշխատել ու չեն աշխատի երկար ժամանակ»։

Նրա խոսքով՝ Իրանի հյուպատոսության միջոցով տարբեր ծրագրեր են քննարկվում, որոնք կիրականացվեն Սյունիքում, դրանք նաև ներդրումային են։ Իրանի գործընկերների հետ հանդիպումներ են ունենում թե՛ մարզպետը, և թե՛ համայնքի ղեկավարները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ