Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Զավեշտ է, երբ Վարդան Օսկանյանը մեղադրում է իշխանությանը դիվանագիտական ձախողման մեջ՝ պնդելով, որ հակառակ դեպքում այսօր կունենայինք Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային հանրության կողմից միջանկյալ կարգավիճակով Արցախ։
Նույն Օսկանյանի ժամանակ՝ 1998-2008 թվականներին, երբ Արցախյան առաջին պատերազմը դեռ նոր էինք հաղթել, ՀՀ արտաքին գործերի նախարար էր, և անգամ այդ պարագայում չգիտես ինչու չհաջողեց բանակցություններում ու Արցախն այդպես էլ կարգավիճակ չստացավ։
Ավելին, նույն Օսկանյանի ժամանակ բանակցում էին հակամարտության կարգավորման «Ընդհանուր պետության» սկզբունքի շուրջ, համաձայն որի ԼՂ-ն Ադրբեջանի հետ կազմում էր «Ընդհանուր պետություն» նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
Իհարկե, ընդդիմադիրի կերպարը հարմար է Օսկանյանի համար, կարող է ասել ցանկացած բան և մեղադրել իշխանությանը ցանկացած հարցում։ Բայց Օսկանյանը եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար ու 10 տարի հնարավորություն ուներ գործով ապացուցելու իր պնդումները։ Եթե ամեն բան այդքան լավ էր, ինչու հարցն այդպես էլ չլուծվեց։