Ու դեռ մարդ կա, որ ասում է բան չի՞ փոխվել
82 բան, որ կատարել է Կառավարությունը 2019թ․ հունվարից սկսած
- 3 մլրդ 657 մլն 994 հազար դրամ է հատկացվել ՀՀ մարզերի տարբեր համայնքներում 192 ծրագրերի իրականացման համար, որը ծախսվելու է ջրամատակարարման և ջրահեռացման, ոռոգման, կրթական, մշակութային, առողջապահական, ճանապարհաշինության, բնակարանաշինության, գյուղտեխնիկայի ձեռքբերման վրա:
- 10%-ով կբարձրացվեն ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերը: Ուսուցիչներինը (թվով 38000 մարդ) ` 2019թ․սեպտեմբերից, զինծառայողներինը` հունիսից:
- Կառավարությունը կսուբսիդավորի ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքները։ Արդյունքում բարձր առաջադիմությամբ ուսանողների համար վարկերը հասանելի կլինեն տարեկան առավելագույնը 6%-ով, իսկ մնացած ուսանողների համար՝ 7%-ով:
- Մինչև 2018թ․ դեկտեմբերի 31-ը ձեռք բերված աջ ղեկով մեքենաների սեփականատերերին հնարավորություն է տրվել մեքենաները ներմուծել մինչև 2019թ․ մայիսի 1-ը։
- «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ․ այսպես կկոչվի այն կառույցը, որն այսօր կառավարության որոշմամբ ստեղծվեց` օտարերկրյա ներդրումների իրականացմանն աջակցելու նպատակով։
Այս կառույցը կզբաղվի 10 միլիոն դոլարը գերազանցող ներդրումների աջակցմամբ։ - Սահմանամերձ 16 համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում կտրամադրվի։ Այս ամենը իրագործելու համար Կառավարությունը հատկացրել է 928 մլն 871 հազար դրամ։
- Չարորակ հիվանդությունների վիրահատությունն այս տարվանից անվճար է բոլորի համար: Շուրջ 200 քաղաքացու համար էլ պետությունը կվճարի արագացուցիչներով ճառագայթային բուժման գումարը, որի մեկ կուրսը 1 միլիոն ՀՀ դրամ արժե:
- 10 անօթևան անձ կամ ընտանիք կապահովվի ժամանակավոր կացարանով, եթե հանդիսանում են աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող և օրենսդրությամբ նախատեսված խնամողներ չունեցող տարեց անձ, «հաշմանդամ-երեխա» կարգավիճակ ունեցող երեխայով միածնող ընտանիք կամ ամուսնական զույգ, եթե ամուսիններից երկուսն էլ ունեն հաշմանդամություն:
- ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը` hayt.emis.am: Այն գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին` ժամը 09:00-ին:
- Կառավարության կողմից հաստատվել է 46 դպրոցի հիմանորոգման ծրագիր:
- 2019թ․ ապրիլի 1-ից զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցումներ է տրամադրում 2008–2014թթ․ ընթացքում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին կամ հաշմանդամություն ձեռք բերածներին, ինչպես նաև 2015–2016թթ․ մարտական պայմաններում վիրավորված կամ զոհված զինծառայողների ընտանիքներին։
- Զինվորները կստանան նոր և շատ ավելի որակյալ ճտքակոշիկներ։ Ճտքակոշիկների առաջին խմբաքանակի արտադրությունը, դեռ հունվար ասմվա վերջին, արդեն ավարտական փուլում էր։
- ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների թիվը կտրուկ կրճատվել է։ Նախկին 50-ի փոխարեն մնացել են միայն 7-ը։
- Տնտեսվարողներին հնարավորություն է տրվել նոր սերնդի ՀԴՄ-ներ տրամադրող սարքերը գնել 160․000 ՀՀ դրամի փոխարեն՝ 60․000 ՀՀ դրամով։
- Գարնանային ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների համար ցուցաբերվել է պետական աջակցություն։ Մարտի առաջին տասնօրյակի ավարտին գյուղացիական տնտեսությունները արդեն ապահովված են եղել կանոնավոր ջրամատակարարմամբ։
- Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով նախատեսվում է 377 դպրոցների ուժեղացումը կամ նորի կառուցումը։
- Կառուցվում է 6 դպրոց:
- 2019թ․ առաջին եռամսյակում ՊԵԿ-ը գերակատարել է բյուջեի հավաքագրումների պլանը 11,4 միլիարդ դրամով։
- Տարածաշրջանի երկրներից առաջինը Հայաստանում, այսուհետ գործում է ուղղաթիռ, որը պետպատվերի շրջանակներում առողջապահական ծառայություններ է մատուցելու:
- 2019-ի հունվարին 2018-ի հունվարի համեմատ Հայաստանում գրանցված աշխատողների թիվն ավելացել է 9.9%-ով: Մասնավորապես՝
*ոչ պետական հատվածում՝15.8%-ով,
*պետական հատվածում՝0.7%-ով։ - 2018–2019 ուստարում Հայաստանի մոտ 1389 դպրոցից 360-ում աշակերտներն արդեն հնարավորություն ունեն ֆինանսական կրթություն ստանալ:
- Պետությունն առաջին անգամ ֆինանսական աջակցություն կտրամադրի ընտանիքում բռնության ենթարկված անձանց։ Տրամադրվող ֆինանսական աջակցության չափը լինելու է մինչև 150․000 ՀՀ դրամ։
- Առաջին անգամ Հայաստանում 15 անուն մանկական հակաուռուցքային դեղեր անվճար են տրամադրվել անչափահաս հիվանդներին՝ ծածկելով երկրի ամբողջ պահանջարկը:
- Անպտղություն ունեցող զույգերի հետազոտման և բուժման գործընթացի կազմակերպումը նույնպես անվճար է 2019թ․ հունվարի 1-ից։
- 2019թ․ աշնանը Հայաստանում տեղի է ունենալու WCIT-ը, որը տեղեկատվական և հեռահաղորդակցման ոլորտի ամենահեղինակավոր համաժողովն է։ Կոնգրեսին կմասնակցեն մի քանի հազար ընկերություն՝ աշխարհի 80 երկրից։
- Առաջին անգամ բանակում բեռ տեղափոխելու համար ճոպանուղի է սկսել գործել։ Զինվորները նախկինում ոտքով բեռը 25 րոպեում էին հասցնում դիրքեր, իսկ այժմ ճոպանուղին է այդ աշխատանքը կատարում՝ 18 րոպեում։
- Մինչև 24 միլիոն դրամ իրացման շրջանառությամբ միկրո ձեռնարկությունները կազատվեն շրջանառության և եկամտային հարկերից։ Այս նախագիծը կյանքի կկոչվի 2020 թվականից։
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ Շիրակի մարզի Լանջիկի միջնակարգ դպրոցը համալրվել է նոր գույքով (սեղաններ, պահարաններ, կախիչներ)։
- ՊԵԿ-ում հաշվառված ավտոմեքենաների թիվը կրճատվել է 45-ով։
- Այսուհետ զինծառայողները հնարավորություն ունեն իրենց՝ բարձր տոկոսադրույքով և կարճ ժամկետով վարկերը, վերածել ավելի ցածր տոկոսադրույքով և, ցանկության դեպքում, ավելի երկար ժամկետով վարկերի։
- Առավել ցուրտ և բարձրադիր շրջաններում հերթապահող զինծառայողները ապահովվել են մորթուց կիսավերարկուներով և քուրքերով։
- Կառավարությունը այսուհետ աջակցելու է մսի և կենդանի գլխաքանկի արտահանմանը։
- Կառավարության որոշմամբ կիրականացվի փորձնական ծրագիր, ըստ որի՝ ՀՀ զինված ուժերի պարենավորումը կիրականացվի մասնավոր ընկերությունների կողմից։
- Հարկային օրենսգրքի փոփոխությունների շրջանակում շահութահարկի դյույքաչափը կիջեցվի՝ 20-ի փոխարեն 18%:
- Հարկային նոր օրենսգրքի նախագծով առաջարկվում է տաքսու անհատ վարորդներին ազատել հարկերից։
- Մարտունիում և Եղեգնաձորում կկառուցվեն նոր բժշկական կենտրոններ։
- Մայիսից կմեկնարկի «Աշխատիր Հայաստան» արշավը, որը կպայքարի կառուցվածքային գործազրկության դեմ։
- Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր։
- 2019թ․ տարվա կեսից կսկսվի 7 ավագ դպրոցների հիմնանորոգումը։ Ընտրվել են ամենավատթար վիճակում գտնվող դպրոցները․ 3-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում։
- 124 մլն դրամ է հատկացվել Երևանում և բոլոր մարզերում «Քաղաքացու օրը» նշելու համար մեծամասշտաբ միջոցառումներ կազմակերպելու նպատակով։
- Կառավարությունը ստեղծել է գյուղական համայնքներում փոքր և միջին «խելացի» անասնագոմերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական պահպանման պետական աջակցության ծրագիր։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ կառավարությունը գյուղացուն ասում է, որ եթե գյուղացին, օրինակ՝ 10 գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար ստեղծի 11․000․000 դրամով անասնագոմ, կառավրությունը գյուղացու 11․000․000 դրամի ծախսած 50% գումարը կանխիկ իրեն հետ է տալիս, իսկ սահմանամերձ գյուղերում 70 տոկոսն է հետ տալիս։
- Կառավարությունը ունի մի ուրիշ ծրագիր` գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկային ծրագիր։ Գյուղացին կարող է գնալ այդ վարկը վերցնել, բերել գոմ սարքել և կառավարությունը իր վերցրած վարկի գումարի 50%-ը կանխիկ կվերադարձնի իրեն, սահմանամերձ գյուղերում 70%-ը։ 35․000․000 դրամի առաստաղ է դրվել, որպեսզի չստացվի որ խոշոր բիզնեսներն են ֆինանսավորվում:
- Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական ծրագիր է ներդրվում և ծրագրի ծավալը հետևյալն է․ այն իրականացվելու է 6 մարզերում ՝Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ Կոտայք, Վայոց Ձոր։ Ապահովագրվելու են ծիրանի և խաղողի այգիները որպես մեկնարկ։ Ռիսկերը՝ կարկուտ, ցրտահարություն և հրդեհ։ Եթե գյուղացին ապահովագրությունը գնի, կառավարությունը գյուղացու ապահովագրության 50%-ը կսուբսիդավորի (կվճարի գյուղացու փոխարեն)։
- Հաջորդ ծրագիրը վերաբերվում է սերմնաբուծության ոլորտին։ եթե գյուղացին բարձր որակի սերմ ստանա և արդյունքում ստիպած լինի այդ սերմը վաճառել ոչ թե որպես սերմ, այլ որպես սովորական հացահատիկ, կառավարությունը գնի այն մնացած հատվածը, որ գյուղացին վնաս է կրել, ամբողջությամբ կփոխհատուցի։
- 2019–2024թթ տավարաբուծության զարգացման վարկային ծրագիր՝ կառավարությունը այս ծրագրի համար տոկոսները իջեցրել, դարձրել է 2%:
- Սուբսիդավորված վարկային ծրագիր՝ մթերող ընկերություններին կառավարությունը վարկ է տրամադրելու 3%-ով, սահմանամերձ բնակավայրերում՝ 0% տոսկոսադրույքով:
- Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագիր՝ գյուղացին վարկը կարող է վերցնել 2%-ով, սահմանամերձ բնակավայրերում՝ 0%:
- Գյուղացիական ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր՝ գյուղատնտեսական կոպերատիվներին՝ 3%-ով, սահմամանմերձ բնակավայրերում՝ 0%-ով, իսկ ընդհանուր առմամաբ՝ 5%-ով:
- «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում՝
*Կհանվի ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումը:
*Տոկոսադրույքը 9,5%-ի փոխարեն կկազմի 7,5%:
*Մարման ժամկետը կերկարաձգվի մինչև 30 տարի:
*Կանխավճարը կկազմի բնակարանի արժեքի առնվազն 7,5%-ը:
*Ձեռք բերվող բնակարանի արժեքը կկազմի մինչև 30 մլն դրամ: - Հարկային նոր օրենսգրքի նախագծով Հայաստանում գրանցված կամ հաշվառված բեռնատար ավտոմեքենաները կազատվեն ճանապարհային հարկերից:
- Ավագ դպրոցներին հավելյալ 1 մլրդ դրամ կհատկացվի։
- Փորձարկման փուլում է զինվորի համար նախատեսված առավել որակյալ և հարմարավետ կոշիկների որոշ խմբաքանակ։
- Բարելավվել են անձնակազմի կենցաղի և հիգիենայի պայմանները։
- Կառավարության եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ բացվել է Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը։
- Վերանորոգվել և արդիականացվել է Մեղրիի մաքսային անցակետը։
- Կառավարությունը 352 մլն 226 հազար դրամ է հատկացրել «Արմաթ» լաբորիատորիաներին, բնականոն գործունեությունն ապահովելու և խմբակների քանակն ավելացնելու համար։
- 2019թ․պետական բյուջեի եկամտային մասը այս տարի գերակատարվելու է առնվազն 40 մլրդ դրամով, ինչը աննախադեպ երևույթ է վերջին 9 տարիների ընթացքում։
- 2019թ․ իրականացվելու են 303կմ ավտոճանապարհների տարբեր մակարդակի նորոգումներ:
- 2019թ․ հունվար-փետրվար ամիսներին շինարարության ոլորտում գրանցվել է 20%-ը գերազանցող աճ։
- 2019թ․ հունվար-փետրվար ամիսներին 2018թ․ նույն ժամանակահատվածի համեմատությամբ․
Մշակող արդյունաբերությունը աճել է շուրջ 8%-ով։ Առևտուրը ընդլայնվել է 13․1%-ով։ Սննդամթերքի արտադրությունը աճել է 25%-ով։ Խմիչքների արտադրությունը՝ ավելի քան 30%-ով։ Հագուստի արտադրությունը՝ մոտ 15%-ով։ Ծխախոտի արտադրությունը՝ մոտ 17%-ով։ - 2019թ․ հունվար-փետրվար ամիսներին 2018թ․ նույն ժամանակահատվածի համեմատությամբ․
*Կոնյակի արտահանումը աճել է 24․2%-ով։
*Ոսկերչական իրերի արտահանումը՝ մոտ 74․9%-ով։ - Կոտայքի բոլոր բացառապես հիմնական և միջնակարգ դպրոցներում տարրական դասարանների համար մեկնարկել է «Դպրոցական կայուն սնունդ» ծրագիրը։ Վերջին փուլով ծրագրին միացվել են շուրջ 40 դպրոցներ։
- Մայիսի 1֊ին Գեղադիրում և Արտավազում բացվում են երկհարկանի նոր մանկապարտեզներ, վերջինում` առանց վարձավճարի։
- Ստորագրվել է ուղիղ համաձայնագիր Երևանում նոր ջերմաէլեկտրակայան կառուցելու մասին: 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ներդրումային նախագիծը կյանքի կկոչվի 26 ամսվա ընթացքում։ Նոր ՋԷԿ-ի շինարարության մեջ կներգրավվի 1000–1200 մարդ, իսկ շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ:
- Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագիտական ավտոպարկը համալրվել է 10 արագ արձագանքման մեքենաներով։
- ԱԻՆ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության համակարգի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում այս տարի Հայաստանին կտրամադրվեն 36 հրշեջ մեքենա, 3 շարժասանդուղք և 1 արհեստանոց, որով կվերազինվեն Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերը։
- արկային նոր օրենսգրքի նախագծով ֆիզիկական անձանց միջև անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքները կազատվեն եկամտային հարկից։
- Գեղարքունիքի մարզի 44 դպրոցում ամբողջ աշխատակազմի աշխատավարձը բարձրացվել է միջինը 10%֊ով։
- Քայլեր են ձեռնարկվել զինվորների համար նախատեսված սննդի որակի բարելավման և բազմազանության ապահովման ուղղությամբ։
- Զինված ուժերի պարտադիր ժամկետային զինծառայողներին թույլատրվել է ունենալ անձնական օգտագործման բջջային հեռախոս։
- 2018-ի արդյունքներով Հայաստանը մամուլի ազատության ինդեքսում աննախադեպ առաջընթաց է գրանցել՝ 19 կետով բարելավելով իր դիրքերը եւ հայտնվելով 61-րդ հորիզոնականում: Վարկանիշային ինդեքսը կազմում է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը:
- 2019 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհված քաղաքացիների թիվը նվազել է 17.3 տոկոսով:
- Արագաչափերով եւ տեսախցիկների տուգանքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են շուրջ 51 հազար հատով:
- Արարատի մարզի Դաշտաքար և Աբովյան համայնքներում ավարտին է մոտենում նոր՝ համապատասխանաբար 2 և 3 խմբանի մանկապարտեզների շինարարություն, որոնք արդեն աշնանը կսկսեն լիարժեք գործել։
- Սահմանապահ Երասխ համայնքում կսկսվի 2 խմբանի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները, շուրջ 154 մլն. ՀՀ դրամ արժեքով։
- «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի մասով իրականացվել է․
*75% ղեկավար կազմի կրճատում, *55% բենզինի ծախսի կրճատում, *30% մեքենաների թվաքանակի կրճատում,
*որակի վերահսկման լաբորատորիան համալրվել է ժամանակակից եվրոպական արտադրության սարքերով: - «Հայավտոկայարան» ՓԲԸ-ում ամբողջ աշխատակազմի` մոտ 140 հոգի, աշխատավարձը 2019թ. հունվարից բարձրացել է 30%-ով:
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ստեղծվել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ, որի նպատակն է համակարգել Հայաստանում այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
- Արմավիր քաղաքապետարանի ենթակայության տակ աշխատող բոլոր 600 աշխատակիցները հունվար ամսից ստանում են միջինում 10 տոկոս բարձրացված աշխատավարձ:
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ԳԱԱ պատմության ինստիտուտի համագործակցության արդյունքում, Հայոց պատմության ակադեմիական բազմահատորյակի 5 գրքերի 2500 օրինակ է նվիրաբերվել մարզային ու համայնքային գրադարաններին։
- Շուրջ 605 մլն դրամ է հատկացվել համայնքային ճանապարհների ասֆալտապատման ու վերանորոգման համար, թվով 51 ծրագիր, որի մի մասն ավարտված է, մյուս փուլը կմեկնարկի այս գարնանը։
- 15–20% աշխատավարձի աճ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում՝ 2019թ․ հունվարի 1-ից։ Խոսքը մոտ 10․000 բուժաշխատողի մասին է։ Հեղինակ՝ Անուշիկ Դավթյան։
Աղբյուրներ՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայք, ՖԲ էջ, ՀՀ կառավարության և նախարարությունների ՖԲ էջեր
աղբյուրը՝ Տարոն Չախոյան