Գնդակոծության հետևանքով ավերվել է Կախովսկա ՀԷԿ-ի մի հատվածը

Ուկրաինայի ԶՈՒ-ի գնդակոծության հետևանքով ավերվել է Կախովկա հիդրոէլեկտրակայանի վերին հատվածը, ջրամբարի ամբարտակը չի տուժել:

Այս մասին հայտնել է Նոր Կախովկայի քաղաքային շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը՝ ամբարտակի անվնաս մնալը համարելով «մեծ երջանկություն»։

Համացանցում հրապարակվել են նաև ենթադրաբար փլուզված ամբարտակի կադրերը։

Լեոնտևը նաև հայտնել է, որ ջրամբարում ջրի մակարդակը բարձրացել է 2.5 մետրով, տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ