Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է առևանգված երկու հայ զինծառայողներին

դրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա այցելել է Ալիևան Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքից առևանգված հայ երկու զինծառայողներին՝ Հարություն Հովակիմյանին ու Կարեն Ղազարյանին։ Այս մասին գրում է Minval.az-ը։

Նշվում է, որ նրանք չեն բողոքել պահման և բուժման պայմաններից։

Նաև գրում են, թե Հարություն Հովակիմյանը ու Կարեն Ղազարյանը շնորհակալություն են հայտնել ադրբեջանական պետությանը՝ ստեղծված պայմանների համար։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին` ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն տարածեցին այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ մայիսի 26-ի՝ ժամը 19:00-ից որոնվող, մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներն են Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ