Թուրքիայի ԱԳ նորանշանակ նախարարը հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի հավատարիմ մնալ արտաքին քաղաքականության հայեցակարգին, որը հիմնված է ազգային շահերի վրա, և որի թիրախում անկախությունն է:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի լիազորությունների փոխանցման արարողության ժամանակ։

«Իմ պաշտոնում ես առավելագույն ջանքեր կգործադրեմ՝ պաշտպանելու և առաջ մղելու Թուրքիայի շահերը, ծառայելու երկրի ամբողջականությանը, անվտանգությանն ու բարօրությանը»,- ասել է նա։

Ֆիդանը նաև երախտագիտություն է հայտնել Մևլութ Չավուշօղլուին Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում «երկարամյա ծանրակշիռ և դժվար աշխատանքի համար»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ