ՄԻՊ-ը հայտնել է իր դիրքորոշումը բժշկական գաղտնիք համարվող տվյալները պաշտպանին փոխանցելու անհրաժեշտության վերաբերյալ


ՄԻՊ գրասենյակը ներկայացրել է ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանի դիրքորոշումը՝ բժշկական գաղտնիք համարվող տվյալները ՄԻՊ-ին փոխանցելու անհրաժեշտության վերաբերյալ։

Պաշտպանի դիրքորոշումը բժշկական գաղտնիք համարվող տվյալները ՄԻՊ-ին փոխանցելու անհրաժեշտության վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դիրքորոշում է հայտնել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող կարգավորման վերաբերյալ։

Դիրքորոշմամբ հատուկ ընդգծվում է առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության բժշկական գաղտնիք համարվող տվյալները Պաշտպանին փոխանցելու անհրաժեշտությունը՝ գործառույթների արդյունավետ իրականացման համար, ինչը բխում է Պաշտպանի լիազորությունների արդյունավետ իրականացմանը վերաբերելի միջազգային և ներպետական չափանիշներից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ