Հայկական FlyOne Armenia ավիաընկերությունը ամռանը թռիչքներ կիրականացնի դեպի Բարսելոնա, Տիվատ և Բուրգաս։
Բացի այդ, հունիսի 6-ից կիրականացվի ուղիղ չվերթ դեպի Թեհրան։ «Այս տարվա հինգ ամիսների ընթացքում մենք տեղափոխել ենք 400 հազար ուղևոր, այսինքն՝ մոտենում ենք տարեկան մեկ միլիոն ուղևորի նշաձողին։
Մեր ինքնաթիռները թռիչքներ են իրականացնում 20 ուղղություններով՝ Ռուսաստան, Եվրոպա, Մերձավոր Արևելք և այլն»,- հայտնել է ավիաընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Արամ Անանյանը։