Զինծառայողներն ու երիտասարդներ վառվող կանթեղներով խաչ կազմեցին Հանրապետության հրապարակում

Զինծառայողներն ու երիտասարդներն անցան Երևանի կենտրոնով` ավետելով Սուրբ Հարության տոնի մասին։

Այսօր առաքելական եկեղեցիներում ճրագալույցի պատարագ մատուցվեց Սուրբ Հարության տոնին ընդառաջ: Հենց Ճրագալույցի պատարագով էլ սկսվում է Սուրբ Հարության տոնը:

Պատարագից հետո Երևանում զինծառայողներն անցան Երևանի կենտրոնական փողոցներով` ավետելով Սուրբ Հարության տոնի մասին։ Նրանք երթով հասան մինչև Հանրապետության հրապարակ։

Նշենք, որ Հարության տոնը կամ Զատիկն այս տարի նշվում է ապրիլի 21–ին։ Զատիկ, ի դեպ, նշանակում է զատվել, հեռանալ անմաքուր ու դժնդակ խորհուրդներից, դառնալ բարու գործակից:

տեսանյութը՝  NEWS.AM

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ