Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է՝ սահմանային բոլոր ծառայությունները իրականացվում են Հայաստանի կողմից. ԱԽ քարտուղար

Ապաշրջափակման մասով մի կարևոր բան կա, որը կարծում եմ՝ այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանային ծառայությունների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի վերահսկողության տակ։ Այդ մասին «Լուրերի» տաղավարում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանային բոլոր ծառայությունները իրականացվում են ՀՀ ծառայությունների կողմից։ Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է, կարծում եմ՝ դա ի գիտություն են ընդունել, և հույս ունենք այս սկզբունքով առաջ կշարժվեն նաև մյուս գործընկերները»,- նշեց Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ միջանցք բառի վերաբերյալ Հայաստանի մոտեցումները 2020 թվականից հետո որևէ փոփոխության չեն ենթարկվել, իսկ ապաշրջափակման հարցում երեք հիմնական սկզբունք կա, որին Հայաստանը հետևում է. դա սուվերենությունն է,  յուրիսդիկցիան և փոխադարձությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ