Սյունիքում և դեպի Սյունիք լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում

Հայաստանը շարունակում է 2009-ից մեկնարկած ու ավարտի ժամկետը մի քանի անգամ խախտած Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը: Ոչ միայն Հայաստանի համար, այլև տարածաշրջանային կարևորության երթուղու՝ մեր երկրով անցնող հատվածը պետք է գործարկվեր դեռ 2019-ին: Իրավապահներն այժմ քննում են մի քանի դրվագներով քրեական գործ՝ ճանապահի շինարարության ընթացքում թույլ տված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ:

Հայաստանի պատմության ճանապարհաշինական ամենամասշտաբային նախագիծը ներառում է 556 կմ: Շուտով կմեկնարկի Ագարակ-Քաջարան 32կմ հատվածի կառուցման աշխատանքը: Հյուսիս-հարավին զուգահեռ, երկրի հարավում այլ՝ հանրապետական ու համայնքային նշանակության ճանապարհներ էլ են կառուցվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ