Շուրջ 8 տարի պաշտոնավարելուց հետո Չավուշօղլուն հրաժեշտ է տվել պաշտոնին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն շուրջ 8 տարի պաշտոնավարելուց հետո, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Նա պատգամավոր է ընտրվել Անթալիա նահանգից, որտեղ ծնվել է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտգործնախարարի պաշտոնում նշանակել է Հաքան Ֆիդանին։

Anadolu լրատվական գործակալությունը գրում է, որ նորընտիր նախարարին շնորհավորել է Իրանի ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահյանը։

Նա նշել է, որ սերտ կապի մեջ է եղել Հաքան Ֆիդանի հետ․ «Մենք բազմիցս սերտ կապի մեջ ենք եղել։ Նա պրոֆեսիոնալ և իմաստուն դիվանագետ է»։

Իրանցի նախարարը հաջողություն է մաղթել նաև Մևլութ Չավուշօղլուին, ով շուրջ 8 տարի Թուրքիայի արտգործնախարարն է եղել։

Նշենք, որ Հաքան Ֆիդանին նախկինում զբաղեցրել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարի պաշտոնը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ