Հայտնի է դարձել, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի Հայկոն

Համացանցում ժամեր առաջ հայտնվեց ու լայն տարածում գտավ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ մի տեսանյութ, որտեղ օգտագործվող բառապաշարն այնքան գռեհիկ ու անպարկեշտ էր, որ թողարկելուց առաջ փակել էինք ձայնը:

Տեսանյութում, սակայն, կեղտոտ հայհոյանքներին զուգահեռ լսվում է, թե ինչպես է հարբած Սպիտակցի Հայկոյին մեքենան նստեցնել փորձող անձն ասում.

«Ուրեմն Գաբառի էդքան արածին դու սե՞նց ես պատասխանում…»:

Մերտեղեկություններով՝ «Գաբառը» ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ռեստորաններից մեկի տնօրենն է, որտեղ երգում է Հայկոն:

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հայկարամ Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Հ.Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ