Ռուսական Tass.ru-ն խեղաթյուրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա այցի մասին տեղեկությունը՝ պնդելով, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր երդմնակալության օրը չի դիմել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ թվարկել է երդմնակալության արարողությանը մասնակցող այլ պետությունների և կառավարությունների ղեկավարներին։
ՏԱՍՍ-ը գրել է, թե Էրդողանը երախտագիտության խոսքեր է ասել և ողջունել մի շարք երկրների նախագահներին ու կառավարությունների ղեկավարներին, մասնավորապես՝ Ադրբեջանի, Բուլղարիայի, Վենեսուելայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Պակիստանի և Ուզբեկստանի նախագահներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենսին, սակայն Փաշինյանին ոչ մի կոչ չի արվել։
Իրականում, սակայն, տեսանյութերում առկա է՝ ինչպես է Էրդողանը դիմում Փաշինյանին։
Ռուսական մամուլը նաև հեգնանքով գրել է, թե Հայաստանի վարչապետին երկրորդ շարքում են նստեցրել՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողքին։ Մինչդեռ երդմնակալության միջոցառման կադրերից պարզ երևում է, որ արարողակարգի համաձայն՝ առաջին շարքում նստել են երկրների նախագահները, իսկ հրավիրված բոլոր վարչապետերը նստել են երկրորդ շարքում՝ այդ թվում Վրաստանի և Հունգարիայի վարչապետը։
Մանրամասն տեսանյութում