Քաղաքացին պարտավոր է դրսևորել բարձր իրավագիտակցություն. եթե չես կարող խմել ու քեզ տիրապետել, նստիր տանը, ինչքան ուզում ես խմիր․ ի՞նչ է նշանակում 2 բաժակ խմել, քեզ կորցնել, ծեծկռտուք սարքել․ Հարությունյանը՝ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպի մասին

Վերլուծաբան Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այն, որ ոստիկանը պարտավոր է իր էմոցիաները զսպել (նույնիսկ երբ իրեն լկտիաբար հայհոյում են) ու օրենքին համապատասխան պատժել կարգազանց քաղաքացուն, միանշանակ է։

Բայց նաև քաղաքացին է պարտավոր դրսևորել բարձր իրավագիտակցություն. եթե չես կարող խմել ու քեզ տիրապետել, նստիր տանը, ինչքան ուզում ես խմիր։

Ի՞նչ է նշանակում 2 բաժակ խմել, քեզ կորցնել, ծեծկռտուք սարքել ու մարդկանց տոնը (Գինու փառատոնը) հարամել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ