Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է արել, որտեղ ասվում է․
Թուրքիայում Էրդողանի երդմնակալությանը մասնակցող վարչապետ Փաշինյանին ցուցաբերած բարձր մակարդակի ընդունելությունն ու շնորհակալական խոսքը փորձում են փնովել ադրբեջանական կողմն ու հայաստանյան ընդդիմությունը։
Թե ինչ ընդհանրություն կա Հայաստանում արմատական ընդդիմության ու Ադրբեջանի միջև, կդատեք ինքներդ։
Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը վարչապետի մասնակցությանը, ապա դա նույնիսկ անիմաստ է քննարկել, իսկ դրա շուրջ քննադատությունները զուրկ են տրամաբանությունից։ Քանզի տարածաշրջանում խաղաղության հաստատումը հնարավոր է միմիայն հարևանների հետ հարաբերությունները կարգավորելով։