Արման Խոջոյանն ընտրվել է ՀՀ ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

«2023թ. հունիսի 2-ին ընտրվեցի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ շարունակելով.

«Իմ մասնագիտական եւ մարդկային որակները շատ բանով պայմանավորված են եղել հարազատ համալսարանի դասախոսների ունեցած ավանդով։

Մեծ պատիվ է ունենալ հնարավորություն մեկտեղել ուժերը համալսարանի զարգացման նպատակով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ