Հունիսի 3-ին երեկոյան Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարճատև զրույց են ունեցել։
Այս մասին հաղորդում է TRT հեռուստաալիքը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը և Հայաստանի վարչապետ Փաշինյանը քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև խոսել են հաջորդ շաբաթ նոր հանդիպում կազմակերպելու մտադրության մասին։
Զրույցին մասնակցել է նաև Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յիլդիրիմը։