Արձանագրվել է հրադադարի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուս խաղաղապահները ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ են հասցրել 242,5 տոննա մարդասիրական օգնություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ