Կիևին ռուսական զինուժի հարվածների և սպասվող ուկրաինական հակահարձկման ֆոնին՝ հետխորհրդային մեկ այլ հանրապետություն ուշադիր հետևում է զարգացումներին։ 2008 թվականին Վրաստանը կարճատև պատերազմի մեջ էր Մոսկվայի և ռուսամետ անջատողականների հետ՝ կորցնելով Հարավային Օսիան ու Աբխազիան. գրում է VOA-ն։
Վրաստանի համար Ռուսաստանը հեռավոր մի երկիր չէ: Խուրվալեթի գյուղում պատնեշներ են՝ Հարավային Օսիան բաժանելով մնացյալ երկրից։
Եվրամիության դիտորդներն օգնում են կայունություն ապահովել «Վարչական սահմանագծի» երկայնքով:
«Այսօր հատկապես այստեղ ենք, քանի որ այստեղ ակնհայտ է դառնում, որ, իրոք, հակամարտությունը շատերի համար չի ավարտվել»,- ասում է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության խոսնակ Կլաաս Մաեսը:
Մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ծերովանի բնակավայրում հակամարտությունն, իհարկե, ավարտված չէ: Այնտեղ բնակվում են այդ պատճառով 15 տարի առաջ Հարավային Օսիայից տեղահանված հազարավոր մարդիկ: Այսօր կյանքը գրեթե նորմալ է թվում… ։
… Սակայն այստեղ ոմանք այն կարծիքին են, թե ինչ տեղի է ունենում Ուկրաինայում՝ հազարավոր մղոններ հեռավորության վրա, կարող է որոշիչ նշանակություն ունենալ Վրաստանի համար՝ իր տարածքներն ազատագրելու առումով:
«Եթե Ուկրաինան հաղթի, մենք ավելի շատ հնարավորություններ կունենանք։ Եթե ոչ, մենք ոչ մի շանս չենք ունենա»,- ասում է Մցխեթա-Մթիանեթի տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Նան Չկարեուլին:
Մայրաքաղաք Թբիլիսիում և երկրի այլ բնակավայրերում բազամթիվ վրացիներ սատարում են Ուկրաինային և Եվրամիությանը անդամակցելուն։
Այստեղ սակայն նաև ուժեղ զգացմունքներ կան Ռուսաստանի և հազարավոր ռուսների նկատմամբ, որոնք ժամանել են գործնական կամ քաղաքական պատճառներով՝ Ուկրաինայի նկատմամբ Մոսկվայի ագրեսիայից հետո:
«Այստեղ գտնվող ռուսները պետք է տուն վերադառնան»,- ասում է Թբիլիսիի բնակիչ Գալբեն:
Քննադատներն ասում են, որ իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցությունը չի արտացոլում երկրի արևմտամետ նկրտումները:
Մայիսին՝ Մոսկվա-Թբիլիսի թռիչքների վերսկսումը, ինչն ի ցույց է դնում երկու երկրների միջև հարաբերությունների ջերմացումը, Վրաստանում բողոքի ալիք բարձրացրեց:
Տարվա սկզբին զանգվածային ցույցեր եղան ընդդեմ, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի, որը վերաբերում էր արտերկրից ֆինանսավորում ստացող կազմակերպություններին: Կառավարությունն, ի վերջո, նահանջեց՝ հետ վերցնելով նախագիծը։ Շատերի դիտարկմամբ, իշխանությունների առաջարկած այդ օրինագիծը Ռուսաստանի հետ մերձենալու ևս մեկ նշան էր։
«Ըստ էության, Վրաստանի ողջ բնակչությունը՝ մեծամասնությունը տևական ժամանակ է սատարում է Վրաստանի եվրոպական ապագան, նաև ՆԱՏՕ-ին ինտեգրվելը։ Եվ իհարկե, իշխանությունը դեմ է դուրս եկել այդ ալիքին»,- ասում է Իրակլի Փորչխիձեն՝ Վրաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտից:
Երկրի խորհրդարանում իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներն ասում են, որ հավատարիմ են ժողովրդավարությանը և Եվրոպային, բայց պետք է պրագմատիկ լինել՝ հաշվի առնելով ազդեցիկ հարևանին՝ Ռուսաստանին: Առայժմ, ըստ երևույթին, իշխող ուժն ավելի մեծ ժողովրդական աջակցություն ունի, քան ընդդիմությունը:
Առջևում երկու կարևոր իրադարձություններ են՝ Եվրամիությունը վերանայելու է Վրաստանի թեկնածության հայտը՝ մի շարք բարեփոխումներ առաջարկելուց հետո, և երկրում 2024 թվականին նախագահական ընտրություններ են: Երկուսն էլ կարող են որոշիչ լինել, թե որ ուղղությամբ է շարժվելու Վրաստանը առաջիկա ամիսներին ու տարիներին: