Հայկ Թորոյանը գրում է.
Պատերազմի վտանգա լինում կամ հենց պատերազմա լինում, ոմանք ասում են` չի կարում բանակցի, դիվանագետ չի։
Գնումա դիվանագիտական հարաբերություններով խաղաղության, պատերազմ չի լինում, սահմանները խաղաղա լինում նույն ճիվաղները ասում են, ի՞նչա գնացել բանակցելու, թշնամու հետ չեն բանակցում, թշնամու հետ դիվանագիտություն անել պետք չի, բայց պատերազմի ժամանակ մկան ծակ են փնտրում, որ մտնեն։
Ժողովուրդ ջան, մենք Հայերս իսկապես բավականին զգացմունքային ազգ ենք, բայց նորից պետք է ասեմ, Վարդան Մամիկոնյանի ժամանակվա ժողովուրդը, որ իմանար Հայաստանը մի օր պարսիկների հետ բարեկամա լինելու, սրտի կաթված կստանար։ Մշտական բարեկամներ և հավերժ թշնամիներ չեն լինում
Ամբողջ Եվրոպան ժամանակին միմյանց հոշոտում էին, այսօր սահմանները բաց, խաղաղ ապրում են։ Մենք խաղաղ չենք ապրել, քանզի ռուսի նման չարիք են ունեցել, այսօր պետք է պատրաստ լինենք պատերազմի, բայց զուգահեռ խաղաղության համար պայքարենք, երրորդ տարբերակ չի լինում, լինում է խաղաղություն կամ պատերազմ, ես խաղաղության կողմնակիցն եմ և աջակցում եմ ՀՀ ղեկավարին, որ ջանք ու եռանդ չի խնայում Հայաստանը դուրս բերել ռսի լծից և խաղաղություն բերել Հայաստանին։ Ողջունում եմ Փաշինյանի և ՀՀ ղեկավարության այցը Անկարա ու ակնկալում, որ դրական նորություններով կժամանեն Հայաստան։