Oragir.news-ը գրում է.
«Վարկած կա, որ երեխան պատշգամբից ընկնելիս է եղել, մայրը փորձել է բռնել, բայց ինքն էլ հետն ընկել է»,- Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով հունիսի 1-ին Երևանի Սվաճյան փողոցում տեղի ունեցած ողբերգական դեպքին, երբ 29-ամյա կինն ու իր մանկահասակ երեխան պատշգամբից ցած էին ընկել և մահացել, ասաց հարևաններից մեկը։
Շենքի առաջին հարկում գտնվող գեղեցկության սրահի աշխատակիցները պատմեցին, որ ուժեղ ձայն լսեցին, իսկ րոպեներ անց լսեցին ահասարսուռ լուրը․ «12-ն անց էր, ուժեղ ձայն եկավ, երեխեքը հասկացան, որ ինչ-որ մեկն ընկավ տանիքին։ Հետո արդեն իմացանք, թե ինչ է կատարվել»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։