Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջի վրա էլ, ըստ տեղեկությունների, նրա կայանած մեքենան

Այսօր՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի վրա ավտոմեքենա կա կայանված, դռները բաց, և կան կասկածներ, որ հնարավոր է՝ վարորդը մեքենան կայանել ու կամրջից ցած է նետել:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր ժամանած իրավապահները կամրջի տակ՝ ճահճուտի մեջ, բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի: Նոր Հաճնի պոլիկլինիկայի շտապօգնության բժիշկները արձանագրել են տղամարդու մահը:

Օպերատիվ տեղեկությունների համաձայն, կամրջի վրա կայանված ավտոմեքենայով է տղամարդը եկել նշված վայր, կայանել այն և իրեն ցած նետել:

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում եմ մահացածի ինքնությունը:

Հրշեջ փրկարարները դին նշված վայրից դուրս են բերել և պատգարակով մոտեցրել են դիատարին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ