«Ես ընտրեցի քեզ ու չսխալվեցի»․ Օվսաննա Սողոյանի ընկերուհու հուզիչ գրառումը

«Ես ընտրեցի քեզ ու չսխալվեցի»․ Օվսաննա Սաղոյանի ընկերուհու հուզիչ գրառումը

Նրա ընկերներից Նունե Այլանջյանը սոցիալական ցանցում գրառում է կատարել․

«Դեռ 10 տարի առաջ, երբ Դար21-ում լրագրող էինք փնտրում, ով պիտի աշխատեր ինձ հետ միևնույն թիմում, ես միանգամից քվեարկեցի քո օգտին:

Ես ընտրեցի քեզ ու չսխալվեցի, Օվսաննա

Հիշում եմ մեր` առաջին անգամ իրար հետ տեղ գնալը:)) Արտաշի շաուրմայանոցում էինք, ասեցիր` սիրում ես, որ աղջիկները չեն թաքցնում, որ սիրում են շաուրմա ուտել, իսկ հետևի պատին կախված թիվիով մեր Դար21-էր պտտվում…

Իսկ հետո, երբ դուրս եկար Դար-ից, սկսեցի հետևել հաջողություններիդ ու ուրախանալ դրանցով:

Հետո իմացա, որ ունես քո ընտանիքը ու ՍԷր Րաֆֆիին, որով ապրում էիր…

Դժվար ա գրել սիրելի մարդկանց մասին, էն էլ անցյալով:

Ափսոս մեր հարցազրույցը էդպես էլ տեղի չունեցավ, դու ինձ պիտի պատմեիր Բալիից…մնաց հաջորդ կյանքում:

Հոգիդ լույսերի մեջ մնա, Օվս»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2023թ․ հունիսի 1-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օտերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ընկել են:

Պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր մոտ 11-ամսական տղայի՝ հետ ցած նետվելու եղանակով ինքնասպան է եղել:

Նույն օրը, ավելի ուշ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակից իրենց մոտ տեղափոխված երեխան, գիտակցության չգալով, մահացել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ